Հարգելի վետերաններ, Սիրելի ազատամարտիկներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհավորում եմ Մեր Հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի երեք սերունդների՝ հանուն ազատության ու խաղաղության համար մղված հերոսական պայքարի խորհրդանիշն է, որն ապահովեց մեր պետականության կայացումը, ազատ ապրելու և արարելու մեր իրավունքը:
Ձեր՝ Հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ սերն ու նվիրումը, կատարած սխրանքներն ու քաջագործություններն օրինակ են ապագա սերունդների համար: Սիրելի բարեկամներ, մենք գիտակցում ենք մեր պարտքը Հայրենիքի և պետականության նկատմամբ և հետևողական ապահովելու ենք մեր հայրենակիցների արժանավայել ապրելու և աշխատելու իրավունքը: Կրկին շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առիթով և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք:
Արտեմ Ասատրյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար