Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%։
«Հայաստանին բաժին է ընկնում ԱՊՀ 5 երկրներից ստացված ընդհանուր եկամուտների 1 տոկոսից մի փոքր ավելին», – ասել է Աղասանդյանը։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը սկիզբ դրեց Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհնար է գտնվել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մեջ։



























