Թերթը գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ զրույցում հետաքրքրվել է նրանից, թե ունի իր սրտին մոտ կուսակցություն, որի գաղափարները հարազատ են իրեն: “”Գործարար կինն ասաց. “”Ինձ թվում է` այսօր ես որ կուսակցություն էլ գնամ` կընդունեն, այսքան աղմուկից հետո կընդունեն: Անկեղծ ասած, քանի որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, առաջիկա 2 շաբաթը ես շատ լուրջ ուսումնասիրելու եմ իրենց գաղափարները ու ընտրեմ, թե ում հետ կքայլեմ: Մենք անմիջապես հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցություն մտնեք, պարզվեց, որ նրա համար անհնարին բան չկա, եւ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով ՀՀԿ-ական, թույլ կտա, որ իր կուսակցական ընկերը դառնաք` տիկին Համբարձումյանը պատասխանեց. “”Կարծում եմ` ինքը ձայն չի ունենա, էլի, որ թույլ տա կամ չտաե””,- գրում է “”Առավոտ””-ը:
Առավոտ. Սիլվա Համբարձումյանը կդառնա՞ հանրապետական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ