Պակիստանում Աստծուն հայհոյողին գնդակահարել են ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի իշխանությունները հայտնում են, որ ոմն դեռահաս, գալով Փենջաբ գյուղում գտնվող ոտիկանության բաժանմունք, գնդակահարել է ձերբակալման մեջ գտնվող իսլամական ահմադիդների աղանդի ներկայացուցչին, որը կասկածվել է Աստծուն հայհոյելու մեջ:

65-ամյա Խալիլ Ահմեդը ձերբակալվել էր չորս օր առաջ, Աստծուն հայհոյելու մեղադրանքով, որը պակիստատնյան օրենքի համաձայն արգելվում է:

Տեղական դատարանում էր գտնվում նրան գրավի դիմաց ազատ արձակելու խնդրագիրը:
Դեռահասը դնգակահարել է նրան ուրբաթ երեկայան, որից հետո ձերբակալվել է:
1974թ.-ին ահմադիդները Պակիստանում հայտարարվել են անհավատներ, սակայն նրանք իրենց մուսուլման են համարում:




Լրահոս