Չինական Խեյլունցզյան նահանգի բնակիչները հայտնել են, որ իրենց գյուղի վրա միանգամից 3 ՉԹՕ է ընկել:
Ականատեսների խոսքով՝ խոշոր մետաղյա կլոր օբյեկտները մեծ արագությամբ ընկել են գետնին: Դրանցից մեկն ընկել է ուղիղ բանջարանոցի մեջ. տեղեկացնում է Metro-ն:
Օբյեկտներից յուրաքանչյուրի քաշը մոտ 40 կգ է, իսկ տրամաչափը՝ 45-60 սմ: Որոշ լրագրողներ կարծում են, որ «թռչող ափսեներն» իրականում ռուսաստանյան «Պրոտոն- М» վթարված տիեզերանավի բեկորներ են: Ներկայունս Խեյլունցզյան է մեկնել փորձագետների խումբ, որը կուսումնասիրի միջադեպի մանրամասները: