Սերժ Սարգսյանը պասիվ գործունեություն է դրսեւորում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է` Սերժ Սարգսյանը պասիվ գործունեություն է ծավալում: Ակտիվություն նկատվեց միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Երեւան այցի ժամանակ՝ մայիսի 12-13-ին: Իհարկե Ֆրանսիայի նախագահի պետական այցը արտաքին քաղաքական կարեւոր իրադարձություն է, սակայն այն չի կարող լրացնել տեղեկատվական այն բացը, որն առկա է Ս. Սարգսյանի ամենօրյա գործունեության վերաբերյալ: Ֆ. Օլանդի այցից հետո Ս.Սարգսյանի գործունեությունը սկսվել ու ավարտվել է գերազանցապես շնորհավորական կամ ցավակցական հեռագրեր ուղարկելով կամ էլ Հայաստան ժամանած հյուրերին ընդունելով: Նախորդ շաբաթ նա ընդունել է Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժորին, մայիսի 15-ին նրան հավատարմագրեր է հանձնել Նորվեգիայի նորանշանակ դեսպանը, մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ վերջ: Դրանից հետո Ս.Սարգսյանի գործունեության վերաբերյալ չկա որեւէ տեղեկություն՝ չհաշված Թուրքիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին ուղարկած ցավակցական հեռագրերը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս