Եթե Շմայսը պատգամավոր է, ապա Սպիտակցի Հայկոն էլ կարող է վաստակավոր արտիստ լինել․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մշակույթի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում վաստակավոր արտիստի կոչում շնորհել երգիչներ Սպիտակցի Հայկոյին եւ Թաթուլ Ավոյանին։

«ՉԻ»- Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, առաջիկայում մշակույթի ոլորտում լուրջ ցնցումներ կլինեն։ Չէ, ոչ թե այն պատճառով, որ Սպիտակցի Հայկոն ու Թաթուլը արժանի չեն այդ կոչմանը, այլ որովհետեւ Վլեն կնեղանա։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա մշակույթի նախարարությունը որեւէ արտառոց բան չի անում, ընդամենը գործում է Հայաստանում իշխող տրամաբանության շրջանակում։ Եթե Շմայսը պատգամավոր է, բնականաբար Սպիտակցի Հայկոն էլ պիտի վաստակավոր արտիստ լինի, եթե Սամվել Ալեքսանյանը երկրապահ է, Թաթուլին ընդհանրապես պետք է ժողովրդական արտիստի կոչում տալ, իսկ Օպերայի եւ բալետի թատրոնը կոչել Վլեի անունով»։

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս