Բրազիլիա ենք մեկնում հաղթելու հույսով. Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը հարցազրույց է տվել Football-Espana-ին և խոսել Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: Նա նշել է, որ Բրազիլիա են մեկնում չեմպիոնի տիտղոսը պահպանելու հույսով:

«Մենք բարդ խմբում ենք: Բացի այդ՝ մեր առաջին երկու հանդիպումները այնպիսի թիմերի դեմ են, որոնք մեզ հետ պայքարելու են խմբից դուրս գալու համար: Հենց առաջին հանդիպումը Հոլանդիայի հավաքականի դեմ է, որը մեզ հետ միասին համարվում է գլխավոր ֆավորիտներից մեկը: Այդուհանդերձ, վստահությունը մրցաշարի սկզբում, գերազանց մոտիվացիա կլինի մեզ համար: Դա նշանակում է, որ թիմը ճիշտ տրամադրվածություն պետք է ունենա հենց առաջին օրվանից:

Եթե առաջին երկու հանդիպումներից գոնե մեկում կարողանանք դրական արդյունքի հասնել, դա լրջորեն կամրացնի մեր հավատը ապագայի հանդեպ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը հայտնվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հոլանդիայի, Չիլիի և Հոնդուրասի հավաքականները:




Լրահոս