Հասմիկ Պողոսյանն այցելել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին երկօրյա այցելությամբ Վրաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի առանձնազրույցն ու երկու երկրների համապատասխան պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ: 

Քննարկվեցին երկու երկրների համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում նախագծային և վերականգնողական աշխատանքերի ընթացքը, ինչպես նաև հստակեցվեցին երկկողմ մշակութային համատեղ միջոցառումների, մասնավորապես՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի, գրականության, բնագավառներին առնչվող ծրագրերը: Նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վրաստանի ազգային պատկերասրահ, ինչպես նաև թատրոնի, երաժշտության, կինոյի և խորեոգրաֆիայի թանգարան:

3277_hq

 

Վրաստան կատարած այցելության ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը ծաղիկներ դրեց Թբիլիսիի հին թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի հուշարձանին: Մայիսի 21-ին նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանի ուղեկցությամբ, այցելեց Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիներ` տեղում ծանոթանալով եկեղեցիների վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելեց նաև Թբիլիսիի Էթնոգրաֆիկ բացօթյա թանգարան: Այցի շրջանակներում կայացավ նաև ՀՀ մշակույթի նախարարի հանդիպումը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի հետ:  

ՀՀ ԱԳՆ




Լրահոս