Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Բրյուսելում գտնվող հրեական թանգարանում սպանված երեք քաղաքացիներից երկուսը Իսրայելից Բրյուսել ժամանած զբոսաշրջիկներ են եղել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է թանգարանում տեղի ունեցածը` այն համարելով հերթական սադրանքը հրեաների դեմ:
Բելգիայի իշխանությունները ուժեղացրել են հսկողությունը հրեական բոլոր կառույցների շրջակայքում:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում գտնվող իսրայելական թանգարանում զինված հարձակում է եղել, որի հետևանքով վիրավորվել է մեկ, զոհվել երեք քաղաքացի: