Թաիլանդի ռազմական իշխանությունները ազատ են արձակել Յինգլակ Չինավատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդում հեղափոխություն կատարած զինվորականներն ազատ են արձակել երկրի նախկին վարչապետին, ում ձերբակալել էին երկու օր առաջ:

BBC-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Չինավատիին զգուշացրել են այլևս չզբաղվել քաղաքականությամբ: Արտասահման գնալու համար վերջինս պետք է զինվորական ղեկավարությունից թույլտվություն ստանա:

Անցած չորեքշաբթի ձերբակալվել էին բազմաթիվ հայտնի հասարակական ու քաղաքական գործիչներ, գիտնականներ ու ռազմական ռեժիմի հնարավոր այլ քննադատներ:

Բանգկոկում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ հեղափոխության: Մասնակիցները սակավաթիվ են, բայց շատ վճռական են տրամադրված:

BBC-ի թղթակիցը տեղեկացնում է, որ շատերին ձերբակալ են ու պարբերաբար փորձում են ցրել բողոքողներին, բայց, բարեբախտաբար, գործը դեռ լուրջ բախումների չի հասել:




Լրահոս