Այսօր Երեւանի Կամերային թատրոնում տեղի կունենա երկար սպասված «ՔԻԹ-CUT» ներկայացման պրեմիերան: Ներկայացման ռեժիսորը Կարապետ Բալյանն է, որը նաեւ մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին:
Ներկայացումը պատմում է 2080 թվականի Հայաստանի մասին: Հեղինակները պատկերացրել են 2080-ի հայ մարդուն եւ հայաստանյան քաղաքական ու մշակութային կյանքը: Առաջին անգամ Հայաստանի թատերական պատմության մեջ բեմում կօգտագործվի իսկական ռոբոտ:
Սցենարի հեղինակներն են բազմաթիվ հումորային նախագծերից հայտնի Արմեն Վարդանյանը եւ վերջին ժամանակներում Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած «ՈՐԲԱՆՈՑ» վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանը:
Դերերում կլինեն սիրված դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Կարապետ Բալյանը եւ Լիլի Միքայելյանը: