Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով այս Ջիփը անարգել կերպով մագլցել է «Առագաստ» սրճարանի դիմացի մայթը և տևական ժամանակով զավթել այն:
Այս պետհամարանիշներն, անշուշտ, ամեն ինչի մասին են ասում. որևէ պետավտոտեսուչ երբևէ չի համարձակվի փնտրել – գտնել նման մեքենայի տիրոջը կամ առավել ևս պետհամարանիշերը հանելու, մեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու ուղղությամբ քայլ անել:Այս դեպքում՝ նույնպես: Իսահակյան փողոցի մայթը զավթած ջիփը կայանեց այնքան, մինչև նրա տերը բարեհաճեց վերադառնալ և լքել տարածքը: