ՌԴ պետդումայի պատգամավորը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքային դատարանը առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների համար 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Շիրշովին:

Հետաքննության տվյալներով՝ Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի անդամ Կոնստանտին Շիրշովը, 2011-ին «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներից մեկի օգնականի հետ համաձայնության մեջ մտնելով, փորձել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուների ցուցակի տեղերից մեկը 7,5 մլն եվրոյով վաճառել գործարար Անդրեյ Չերնյակովին:

Ըստ մեղադրական կողմի՝ 2011թ. հուլիսի 7-ին Շիրշովը գործարարից ստացել է անհրաժեշտ գումարի մի մասը` 66 մլն ռուբլի կամ մոտ 1,6 մլն եվրո:

Կոնստանտին Շիրշովը կալանավորվել է դատարանի դահլիճում: Իր մեղքը նա չի ընդունել. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս