«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարաբերությունները լարվել են։ Պատճառն էլ այն է, որ մայիսի 9-ին հայ-ռուսական համատեղ շքերթի անցկացումը Ցոլակյանը կապել է իր անվան հետ, ինչը դուր չի եկել Գյումրիի քաղաքապետին։ Ֆելիքս Ցոլակյանը մեր զրույցում ասաց. «Խոսակցություններ կային, իսկ ես առաջարկեցի Գյումրիում անել, միջոցառումը կայացավ»։ Մեր հարցին, թե ինչպես են հարաբերությունները Բալասանյանի հետ, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Իրենից հարցրեք։ Ում որ դուր չի եկել, թող սառը ջուր խմի»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: