ՀՀԿ-ից`Արմեն Աշոտյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հունիսի 2-3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում:

ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Իսկ ՕԵԿ-ից՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այլևս ընդդիմադիր կարգավիճակով:
Որպեսզի «մայր» Ռուսաստանին նեղացրած չլինի, ՀՀԿ-ն մասնակցություն կունենա նաև նույն օրերին եդինառոսների կողմից Վլադիվոստոկում՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը տեղի ունենալիք Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս