«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Եվրոպացի գործչի բացահայտումը․
– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Հայաստանը Հունգարիայի հետ նորից կարգավորի իր փոխհարաբերությունները: Ես հանձնարարություն ունեմ, ուզում եմ Ձեզ հետ քննարկել:
– Կարո՞ղ եմ իմանալ`ի՞նչ լիազորություն ունեք:
– Լիազորված եմ հարցնել`իմանալ հասարակության, ինչու ոչ, նաեւ իշխանության վերաբերմունքը:
– Իշխանության անունից ոչինչ ասել չեմ կարող: Բայց, բոլորիս անունից կարող եմ ասել, որ մեր կարծիքով, հանրապետության նախագահը շատ ճիշտ որոշում կայացեց` Սաֆարովի դեպքի հետ կապված: Իսկ ինչ վերաբերվում է փոխհարաբերությունների կարգավորմանը, ապա, հավանաբար այո, բայց պետք է հասկանալ, թե հարցի գինը ո՞րն է. ինչ պայմաններով եւ ի՞նչ եք առաջարկում, արդյոք, հունգարական կաղմը պաշտոնապես պատրաստ է ներողություն խնդրել իր արարքի համար, առավել եվս`թե ի՞նչ կատարվեց հետո, Բաքվում…
Այս երկխոսությունը կայացել է մի քանի օր առաջ`Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ եվրոպացի մի «շատ հայտնի» քաղաքական գործչի միջեւ, որի անունը, Արամ Սարգսյանը չցանկացավ հրապարակել: Երկխոսությունը կայացել է Բեռլինում, մայիսի 14-16-ը`«Եվրոպան կորսվա՞ծ իննտերպրիտացիաներում» խորագրով քննարկման շրջանակներում: Ամենահետաքրքիրը, սակայն, զրույցի ավարտն է: «Նրանք վաճառեցն»,- ասել է Արամ Սարգսյանը`նկատի ունենալով, որ Հունգարիան վաճառեց Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին: «Պարոնը ծիծաղեց եւ ասաց`գիտեք, ի՞նչ, պարզվեց, որ քցվեցին, որովհետեւ Ադրբեջանն այդպես էլ չտվեց խոստացած երեք միլիարդը: Այնպես որ, հաշվի առեք այդ հանգամանքը եւ նակտի ունեցեք, որ միգուցէ հնարավորություն լինի հունգարական կողմի հետ բանակցությունների սկսումը»:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում։