Ս.Օհանյանն այսօր աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:




Լրահոս