Երևանի կենդանաբանական այգուց armlur.am-ին հայտնեցին, որ Երևանի Հալաբյան փողոցում հայտնված արջը կենդանաբանական այգուց չի փախել: «Մինչև հիմա արջի տերերը չեն հայտնվել և չգիտենք` ովքեր են նրանք»,- մանրամասնեց կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, ժամը` 23.00-ին ՀՀ ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանն ասաց, որ ԱԻՆ-ի ահազանգից հետո արջը կենդանաբանական այգու աշխատակիցների շնորհիվ այս պահին անվտանգ տարածքում է: «Մի փոքր վախեցած է, իհարկե, բայց դա բնական է»,- ասաց մամուլի պատասխանատուն:
Ի դեպ, դատելով` արջի արտաքինից` նա կլինի մոտավորապես 1,5-2 տարեկան: