ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՓՈԽԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել լրագրողական հետաքննության արդյունքները՝ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքի մասին: Հիշեցնենք, որ նա մեկ տարուց ավելի բնակվելով ԱՄՆ-ում սովորել է Մինեսոտայի համալսարանում, սակայն իշխանությունների հրահանգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար Մարուքյանին տրվել է կեղծ տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին, որով խախտվել է Սահմանադրության 64-րդ հոդվածը:

Հուբերտ Համֆրիի անվան կրթաթոշակային ծրագրին վերաբերող պաշտոնական կայքում (www.umn.edu/humanrts/center/humphrey) տեղակայված է 2009-2010 թթ. ընթացքում ԱՄՆ-ի Մինեսոտայի պետական համալսարանում սովորած եւ որակավորման սերտիֆիկատ ստացած բոլոր 10 ուսանողների (կրթաթոշակառուների) անուն-ազգանունները, նրանց առանձին-առանձին ու խմբակային մի քանի լուսանկարներ, որոնց թվում է նաեւ Էդմոն Մարուքյանը։
2009-2010
Hubert H. Humphrey Fellows
Riffat Inam Butt, Pakistan
Uttam Kumar Das, Bangladesh
Ibrahim El Ghazawi, Egypt
Zhiyuan Guo, China
Marie Chantal Koffi, Cote d’lvoire
Grzegorz Lewocki, Poland
Edmon Marukyan, Armenia
Outeiba Ahmad Merhebi, Lebanon
Carmen Elena Molina, El Salvador
Suaad Salman Allami, Iraq»
Այսպիսով, պատգամավոր Մարուքյանը 2009-2010թթ. ժամանակահատվածում Հուբերտ Համֆրիի անվան գիտահետազոտական կրթաթոշակների ծրագրի շրջանակներում սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի պետական համալսարանի մարդու իրավունքների բաժնում, որն ավարտելուց հետո ստացել է համապատասխան սերտիֆիկատ: Իսկ ինչպես նշված է Մինեսոտայի համալսարանի, Համֆրիի անվան կրթական ծրագրի ու դրա ունկնդիրների, նաեւ Մարուքյանի կենսագրության վերաբերյալ հետեւյալ պաշտոնական կայքերում http://humphreyfellowship.org/, /http://www1.umn.edu/humanrts/center/Humphrey/2009-10FellowsBios.html, http://www1.umn.edu/humanrts/research/armenia-NGO.html, http://www1.umn.edu/humanrts/center/humphrey/2009-10%20Humphrey%20highlights.pdf, http://www.linkedin.com/pub/edmon-marukyan/17/56a/751/ սերտիֆիկատ՝ որակավորում, ստանում են այն անձինք, ովքեր ընդունելով այդ կրթական հաստատության կրթական կարգը` լիարժեք (ստացիոնար) ձեւով մասնակցում են Համֆրիի ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացներին:
Նշենք, որ սովորելու ընթացքում Մարուքյանը նաեւ ստացել է «Հուբերտ Համֆրի» կրթաթոշակ, որը նույնպես տրվում է դասընթացներին բացառապես ստացիոնար հիմունքներով մասնակցած շրջանավարտներին: Ավելին՝ դասընթացներին ստացիոնար ձեւով մասնակցող ուսանողներին բնակվելու համար սենյակներ են տրամադրվում Մինեսոտայի համալսարանում, որից եւս օգտվել է Մարուքյանը (տես հետեւյալ կայքերը) http://humphreyfellowship.org/, http://www1.umn.edu/humanrts/center/Humphrey/2009-10FellowsBios.html, http://www1.umn.edu/humanrts/research/armenia-NGO.html, http://www1.umn.edu/humanrts/center/humphrey/2009-10%20Humphrey%20highlights.pdf, http://www.linkedin.com/pub/edmon-marukyan/17/56a/751/: Այս կայքերում առկա տեղեկատվությունը եւ սույն հրապարակման մեջ ստորեւ ներկայացվող փաստերը վերստին հօդս են ցնդեցնում Մարուքյանի այն հայտարարությունը, որ սովորելով ԱՄՆ-ում՝ ինքը Հայաստանից մշտապես չի բացակայել, այլ «գնացել-եկել է»:
Հիշեցնենք որ 2012թ. հունիսի 5-ին «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին՝ ասում են, որ Դուք չնայած մեկ տարուց ավելի ապրել եք ԱՄՆ-ում, բայց Ձեզ Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ փաստաթուղթ են տվել, Մարուքյանը պատասխանել է. «Ես բազմաթիվ տեղեր եմ սովորել, իսկ վերջին ուսումնառության վայրը եղել է Մասաչուսեթսի համալսարանը, որտեղ ես ստացել եմ ակադեմիական կրթություն, մագիստրոսի գիտական աստիճան: Բայց այդ ընթացքում Հայաստանից մշտապես չեմ բացակայել. գնացել-եկել եմ»:
Հատկանշական է, որ Մարուքյանը օգտագործել է փաստաթուղթ կեղծելու հայտնի հնարքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանից ԱՄՆ նա մեկնել է AH0545912 անձնագրով, իսկ ԱՄՆ-ում համապատասխան մարմիններին տեղեկացրել, որ կորցրել է իր անձնագիրը: Այդ ճանապարով Մարուքյանը Միացյալ Նահանգներում ձեռք է բերել նոր անձնագիր, իսկ հետագայում փորձել է թաքցնել, որ ավելի քան մեկ տարի բացակայել է Հայաստանից: Արդյունքում ապագա օրենսդիրը ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել նոր՝ AK0506783 անձնագրով, որտեղ, սակայն, արդեն չի երեւում, որ նա 1 տարի 17 օր մշտապես բացակայել է Հայաստանից:
Սա ուշագրավ է այնքանով, որ հարցն ունի ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային հնչեղություն եւ ուղղակիորեն շոշափում է ԱՄՆ-ի հեղինակության հարցը, որովհետեւ պատգամավորության թեկնածուի կեղծ փաստաթուղթ ստանալու քայլով Մարուքյանը խաբել է նաեւ ամերիկյան իշխանություններին, Մինեսոտայի համալսարանի ղեկավարությանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը՝ դառնալով միջազգային սկանդալի սուբյեկտ:
Նշենք, որ Համֆրիի ծրագրով ուսումնառության արդյունքում Մարուքյանը ստացել է համապատասխան վկայական, որի մասին նրա կենսագրությունը ներկայացնող կայքում http://www.linkedin.com/pub/edmon-marukyan/17/56a/751 նշված է «Մինեսոտայի համալսարանից 2009-2010 թթ. ստացված վկայական՝ ստորագրված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից»: Փաստորեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից հովանավորվող եւ իրականացվող Համֆրիի ծրագրով ԱՄՆ-ի համապատասխան ֆոնդերը բավականին գումարներ են ծախսել, ինչպես նշված է այդ ծրագրի նպատակների մեջ` «պատրաստելու այնպիսի մասնագետներ, ովքեր իրենց երկրներում կդառնան մարդու իրավունքների պաշտպան մարտիկներ», իսկ ամերիկյան փողերով ուսում ստացած Մարուքյանը պատգամավոր է դարձել՝ փաստաթղթերի կեղծման միջոցով:

շարունակելի
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս