Չիլիում դպրոցականները 7000-ամյա մումիա են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիում դպրոցականները գտել են մումիա, որը 7000 տարեկան է: Դժվար թե տեղի դպրոցներից մեկի աշակերտները նման հաջողության հույս ունեին, երբ պատրաստվում էին հանգստյան օրերին հնագիտական էքսկուրսիայի:

Մումիան հայտնաբերվել է Պերուի սահմանակից տարածքում: Ամենայն հավանականությամբ, մումիան պատկանում է չինչորո հնագույն մշակույթին, որը գոյություն է ունեցել մ.թ.ա 9-2-րդ հազարամյակներում: Այդ վայրերում էկսկուրսիաների կազմակերպիչները գտնում են, որ այդ տարածքը արժի պաշտպանվող գոտի դարձնել:

Տեղական իշխանությունները, որոնք պատասխանատու են ազգային մշակութային ժառանգության համար, արդեն ուղարկել են մասնագետների, ովքեր մանրամասն կուսումնասիրեն գտածոն:

Չի բացառվում, որ գերեզմանահորը բացվել է Չիլիում ապրիլին տեղի ունեցած 8.2 հզորությամբ երկրաշարժից հետո: Ինչպես տեղեկացնում է Time-ը, այդ աղետից հետո բառացիորեն երկրի մակերեսին են հայտնվել նաև այլ արտեֆակտեր:




Լրահոս