Նորություններ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը, նրա հարազատները, ինչպես նաեւ Ղուկասյանների ընտանիքը օրերս հարցաքննվել են Շիրակի մարզի ոստիկանների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարցաքննությունը կապված է եղել Հարություն Սարգսյանին ոստիկանությունում ծեծի ենթարկելու հետ:  Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Սարգսյանը  հայտարարել էր, որ ինքը դաժան ծեծի է ենթարկվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից: Հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում   հարուցվել էր քրեական գործ, որն ավելի ուշ կարճվեց:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած Հարությունը հայտարարել է, որ ոստիկանությունում են իրեն ծեծի ենթարկվել, այնուամենայնիվ  այս օրերին Շիրակի մարզի ոստիկանները  որոշել են հարցաքննել Հարություն Սարգսյանի հարազատներին, ինչպես նաեւ Ղուկասյաններին, քանի որ չի բացառվում, որ Հարությունին մինչ ոստիկանություն բերման ենթարկելը, վերջինիս  ծեծի ենթարկած լինեն Ղուկասյաննները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս