Եթե նորանշանակ կառավարությունը չիրականացնի «քառյակի» պահանջները, նրանք կտրուկ քայլերի կանցնեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հրաշալի քառյակ»-ը երեկ խորհրդարանում կրկին հանդիպել էր, որի ժամանակ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բուռն քննարկում է տեղի ունեցել. ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկել են ավելի կտրուկ լինել, սկսել հանրահավաքներ անցկացնել: Սակայն ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները չեն համաձայնել՝ ասելով, որ պետք է սպասել մինչեւ լրանա ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը:

Տեղեկացանք նաեւ, որ Քառյակը 10 կոնկրետ պահանջ է մշակել ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար, եւ եթե նորանշանակ կառավարությունը դրանք չիրականացնի, նոր նրանք կքննարկեն կտրուկ քայլերի անցնելու հարցը: Մեր տեղեկություններով՝ այդ 10 պահանջների մեջ են մտնում Կուտակային կենսաթոշակային համակարգից «պարտադիր» բաղադրիչը հանելու խնդիրը, լուծել գյուղացիական վարկերի հարցը, նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, մայրաքաղաքի փողոցների կարմիր գծերի հարցը եւ այլն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս