Երկարաժամկետ բանտարկության փոխարեն՝ ԱՄՆ-ում հաքերին ազատ արձակեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում երեքշաբթի դատարանի դահլիճից ազատ է արձակվել ամերիկյան LulzSec հաքերային խմբավորման ղեկավարներից մեկը` Հեկտոր Խավյեր Մոնսեգուրը, որը հայտնի է նաև «Սաբու» մականունով:

ԱՄՆ-ի իշխանությունների հաղորդմամբ՝ նա համագործակցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ և օգնել կանխել 300 կիբերհարձակումներ:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Մոնսեգուրը կարող է դատապարտվել երկարաժամկետ բանտարկության, սակայն դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ նա օգնել է իշխանություններին, տեղեկացնում է itar-tass-ը:

3744260




Լրահոս