Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն նիստին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միացման ժամկետը հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը», – հայտարարել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում, տեղեկացնում է РИА Новости-ն :