Մարդու իրավունքների ամենաշատ խախտումները եղել են Տավուշի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. ցուցանիշներով մարդու իրավունքների խախտման առումով ամենատխուր վիճակը Տավուշի մարզում է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:  

«Այնտեղ թե’ խնդիրներն են շատ, թե’ ՄԻՊ գրասենյակում կա պասիվություն, մարդիկ ոտքի չեն ուզում կանգնել իրենց իրավունքների պաշտպանության համար, և խնդիրները մնում են ծածկված ու պասիվ վիճակում», – ընդգծեց նա:  

ՄԻՊ-ի խոսքով` Լոռու մարզում մարդիկ ակտիվ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում, Սյունիքում նույնպես սուր հարցեր կան:

«Խնդրահարույց է այն, որ կա խնդիր, բայց մարդիկ չեն բողոքում: Այդ դեպքում շանսերը, որ ինչ-որ բան կփոխվի, նվազում է: Սակայն Լոռու մարզում իսկապես մարդիկ գերակտիվ են և ինտելեկտուալ աշխատանք են անում իրենց իրավունքների պաշտպանության համար»,- եզրափակեց Կ.Անդրեասյանը: 




Լրահոս