Ինչպես Armlur.am -ն արդեն տեղեկացրել էր, Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ վերջինս դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում:
Վերջինս տեղեկացրել է, որ երեք նախագահներն Իլհամ Ալիևից նամակ են ստացել այն մասին, որ Ադրբեջանը կարծում է, թե Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), և որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կողմից:
Ամենահետաքրքիրը Սերժ Սարգսյանի արտահայտած զարմանքն է: Այդ պահը կարող եք տեսնել տեսանյութի 10.00-րդ րոպեից: