ՔԿՀ բժիշկները հրաժարվում են դատապարտյալին բուժօգնություն ցուցաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանին, ով, հարազատների փոխանցմամբ, համակարգի աշխատողների թշնամության հետևանքով է զրկվել վաղաժամկետ պայմանական ազատությունից:

Նշենք նաև, որ դատապարտյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, ինչի մասին Արտակ Հակոբյանի կնոջը հայտնել է բուժող բժիշկը:

Քիչ առաջ նույնպես Armlur.am-ին ահազանգեց դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը, հայտնելով, որ ամուսնու քրեական գործի բժշկական քարտը գողացել են:

«Այդ քարտի մեջ են եղել ամուսնուս հիվանդության պատմությունն ու հետագայում բուժում ստանալու գործընթացի մասին ինֆորմացիան: ՔԿՀ բժիշկ Արամ Մելքոնյանն ու վիրաբույժ Հովհաննես Մկրտչյանն էլ հրաժարվում են ամուսնուս համապատասխան բուժում տրամադրել: Ասում են, թե «բժշկական քարտդ կորել է, մենք ինքնագլուխ իրավունք չունենք բուժում անկացնել»,- ասաց դատապարտյալի կինը:

Հիշեցնենք, որ դատապարտյալը մայիսի 21-ից բուժվում էր «Արմենիա» ԲԿ-ում, ապա մայիսի 28-ին՝ երեկոյան ժամը 01.00-ին ՔԿ վարչության աշխատակիցները նրան հիվանդանոցից առևանգել էին անհայտ ուղղությամբ:

«Պատվերով ցանկանում են ամուսնուս սպանել, ու սա թշնամություն է այն բանի համար, որ դիմում-խնդրագիր էինք ուղարկել նախագահին ու գլխավոր դատախազին: Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ մարդասպանություն»,- վրդովված ասաց Կարինե Հակոբյանը:




Լրահոս