Իտալական «Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինողի է փնտրում ներկայիս մարզիչ Կլարենս Զեդորֆին և առաջարկ է արել Իսպանիայի չեմպիոն, Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին. գրում է Tuttomercatoweb-ը:
Սակայն արգենտինացի մասնագետին չի գոհացրել իտալական ակումբի առաջարկն ու նա որոշել է մնալ Մադրիդում: «Միլանը» պատրաստվում է բանակցություններ սկսել նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ: Բայց, եթե «Միլանին» չհաջողվի համաձայնության հասնել Ժեզուշի հետ, թիմի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն կդառնա ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպո Ինձագին: