ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Երեկ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ հիմնադրամի խորհրդի կազմում բավականին թվով նոր անդամներ են` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանը: Սակայն դժվար թե այս փոփոխությունները որեւէ կերպ անդրադառնան տարեցտարի ավելի ու ավելի քիչ հանգանակություններ հավաքող հիմնադրամի գործունեության վրա: Նիստի ընթացքում նախատեսվում են վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացության ներկայացումն ու «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության հարցի քննարկումը:

ԽՈՒՃԱՊ ՉԻ ԵՂԵԼ

Նախօրեին Մոսկվայում հարկադիր վայրէջք էր կատարել Երեւան մեկնող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երեկ ԱԺ-ում նախարարը հավաստիացրել է, թե մեծ խուճապ չի եղել, եւ խնդիրը եղել է տեխնիկական. «Գրեթե կես ժամ մենք օդում էինք, հետ վերադարձվեց, եւ, իհարկե, հետո մենք ժողովրդի հետ միասին եկանք Հայաստան»,-պատմել է նախարարը:

ՆՈՐ ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐ

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) հատվածում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել: ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ` վիրավորը 1994թ.-ին ծնված Աշոտ Գրիգորյանն է, ով աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել։ Իսկ մայիսի 25-ին էլ հակառակորդի արձակած գնդակից զոհվել էր փոխգնդապետ Գարիկ Բալայանը:

ՊԱՐԶՎԵՑ` «ԿՈՂՄ» ԵՆ

Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Երեկվա դրությամբ, սակայն, «Դեմ եմ»-ը որեւէ զանգվածային ակցիայով չի արաձագանքել այդ փաստին:

ԱԶԱՏՎԵԼ Է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Նազարեթ Մնացականյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Հիշեցնենք, որ նախկին փոխնախարարը հայտնի էր «քյանքուլ» մականունով:




Լրահոս