Ավստրալիական Qantas ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխարհի ամենամեծ ուղեւորատար A-380 ինքնաթիռների շահագործումը՝ այն բանից հետո, երբ դրանց թեւերի վրա 2սմ լայնությամբ ճաքեր են հայտնաբերվել,- հաղորդում է Associated Press գործակալությունը: Ավիաընկերությունում նշել են, որ չնայած ճաքերը չէին կարող ազդել թռիչքների անվտանգության վրա, սակայն լրացուցիչ ստուգումների համար թռիչքները դադարեցվել են: Ինքնաթիռների խնդիրների լուծման խատասխանատվությունը իր վրա է Airbus-ը , որը խոստացել էր վերացնել այդ խնդիրները սեփական միջոցներով:
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռները ճաքել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ