«Սպարտակում» շատ են ավելորդ մարդիկ, հատկապես՝ լեգիոնականներից։ Միակ լուսավոր կետը Յուրա Մովսիսյանն է»,- ասել է աշխարհի նախկին առաջին ռակետ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Եվգենի Կաֆելնիկովը։ Նա իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվողին:
«Նա աշխատում է, փորձում։ Եթե ավելի լավ գործեր կիսապաշտպանությունը, Մովսիսյանի համար ավելի հեշտ կլիներ։ Մյուս լեգիոնականները միայն հիասթափություն են պատճառում։
Տպավորությունն այնպիսին է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն աստղ է համարում։ «Սպարտակին» հարկավոր են այնպիսի տղաներ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում հանդես գալ այդ թիմի մարզաշապիկով»,- նշել է նա: