Այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում երբ սկսեց խոսել հայրենասիրությունից, մարդկային բարձր արժեքներից, ապագա լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ արժեքների մասին է խոսքը, երբ մարդիկ կան ավտոշարասյուներով են ման գալիս, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում` իրենց երկրորդ կարգի մարդ են զգում: Պատասխանելով ուսանողուհու դիտարկմանը` նախարարը նախ նկատեց, որ ժամանակը կգա նախարարը փողոցում քայլի կամ առևտուր անի խանութներից, այնուհետև պատմեց դեպք իր կյանքից, երբ խանութում հերթի մեջ է եղել նրա հետևից երկու կանայք ասում են` լսի սա արդարադատության նախարարն ա, մեկ էլ մյուս կինն ասում ա` ինչ նախարար, նախարար լիներ ,շունուշանգյալովե ման կգար: Երբ շրջվեցի, ասացին` վայ կներեք: Կարող է սա ծիծաղ է առաջացնում, ինչ-որ նոր բան է, բայց սրանք են լինելու մեր քայլերը:Նախարարի` համալսարան այցելելու առիթը ԵՊՀ-ի եւ Արդարադատության նախարարության միջև համագործակցության համաձայնագրի կնքումն էր:
Արդարադատության նախարարը շունուշանգյալ էլ չի պահում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ