“Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ” ծրագրով նախատեսվում է ապրիլից տնտեսվարողներին մատակարարել 25.0 հազար տոննա ազոտական պարարտանյութ: 1 պարկի արժեքն է 6 հազար դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը,- ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն ասաց, որ տարվա ընթացքում իրականացվելու են մի շարք այլ ծրագրեր, որոնք նույնպես ուղղված են գյուղատնտեսության տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ճյուղում արտադրության ծավալների ավելացմանն ու մրցունակության բարձրացմանը:
Ազոտական պարարտանյութը գյուղացիներին կտրվի 6000
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ