ՏՊԱՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական «Origin Architect» ստուդիայի մասնագետները Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող նախկին տպարանի շենքը վերածել են նոր բազմանպատակային թատերական համալիրի: Շենքը գտնվում է Պեկինի արտ-թաղամասերից մեկում, այնպես որ նրա նոր գործառույթը բոլորովին չի զարմացրել տեղացիներին: Լքված շատ պահեստներ վաղուց արդեն ձեւափոխվել են պատկերասրահների եւ ցուցասրահների:
Ճարտարապետներն ազատել են արտադրական բաժինները՝ վերածելով դրանք լայն սրահների: Նախագիծն ավարտվել է մի շարք կամուրջներով, որոնք միմյանց են միացնում տարբեր շինություններ: Ներկայացումների համար չնախատեսված հարթակները վերածվել են պատկերասրահների եւ ցուցասրահների:




Լրահոս