Մի ձանձրացրեք սիրելիին. ի՞նչ են հուշում աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ:  Այսօր կարող են մոլորեցնել ձեզ և հեշտությամբ հունից հանել: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է:  Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Նոր ծանոթություններ կհաստատեք:

 Ցուլ:Առավոտյան կարող եք ուղևորության մեկնել, հանդիպել ընկերներին ու հարազատներին,  իսկ երեկոն ցանկալի է անցկացնել տանը՝ միայնության մեջ: Փորձեք թուլանալ, լիցքաթափվել: Օրը հանգիստ կանցնի, կկարողանաք   մի շարք ծրագրեր իրականացնել:

 Երկվորյակ: Մտերիմների հետ հարաբերությունները մարտի դաշտ են հիշեցնում: Ամեն պահ պայթյունի վտանգ կա,իսկ պատճառը ձեզ համար անհայտ է: Վատ միջադեպեր չեն լինի, սակայն դրական լիցքերի, հաճելի զգացողությունների պակաս կզգաք:

Խեցգետին: Փորձեք լսել  ձեր մտերիմներին, անգամ եթե զրույցի թեման այնքան էլ ձեր սրտով չէ: Կեսօրին հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Կարող եք հաջող գնումներ կատարել: Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը և արտաքին տեսքին:

 Առյուծ: Օրը  բարենպաստ է  ձեր ծրագրերն  իրականացնելու համար: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ ու մտերիմներ: Ուժեղ եղեք և ամեն ինչ ձեզ  մոտ կստացվի:

 Կույս: Զգույշ եղեք: Տհաճ անակնկալներ են սպասվում: Մտերիմների հետ հարաբերություններն անտանելի կդառնան: Ուրիշների կյանքին խառնվելը, նրանց անձնական հարցերը քննարկելն այսօր ճիշտ չի լինի:  Նոր գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելով՝  դրական փոփոխություններ կունենանք:

Կշեռք:  Այս նշանի տակ ծնվածները սիրային պատմություն սկսելու  հնարավորություն կունենան: Որոշ մարդկանց հետ շփումներում փոքրիկ խորամանկությունների կդիմեք: Հաջող  օր է գնումներ կատարելու համար: Կարող եք ձեռք բերել զարդեր ու հագուստ:

Կարիճ: Հանգիստ ու խաղաղ օր է սպասվում:  Լի եք էներգիայով, սակայն չգիտեք` ինչպես այն օգտագործել:  Եթե շատ եք ուզում բարի գործ  կատարել, արեք այն, ինչ խնդրում են: Փորձեք լիցքաթափվել և հանգստություն պահպանել: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Աղեղնավոր: Ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր երեկոյան գործնական կամ անձնական բնույթի հանդիպումներ են ծրագրել: Ընդհանուր լեզու կգտնեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ անսահման սիրում ու գնահատում են:Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ուշադիր եղեք անձնական իրերի հանդեպ, որևէ բան կորցնելու վտանգը մեծ է:

Այծեղջյուր: Առավոտյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք օրվա ընթացքում հեշտությամբ կլուծեք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա և, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել ձեզ համար:

Ջրհոս: Երիտասարդ Ջրհոսների համար հետաքրքիր օր է սպասվում: Անձնական հարաբերություններում ձեռք կբերեք նոր փորձ, որը հետագայում օգտակար կլինի: Հրաշալի օր է սենյակային բույսեր, նաև ծաղիկներ գնելու համար, դրանք երկար ժամանակ աչք կշոյեն ու կուրախացնեն ձեզ: Ոմանց առջև, անսպասելիորեն, գործնական նոր հնարավորություններ կբացվեն:

 Ձկներ: Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Սիրելիին մի ձանձրացրեք ձեր կասկածներով:




Լրահոս