ՄԵԿ ՕՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մեկ օրով բոյկոտել էր ԱԺ նիստերը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատճառաբանել էր ԱԺ-ում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտով: Երեկ, սակայն, ԲՀԿ-ն կրկին մասնակցում էր նիստերին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե մեկ օրվա բոյկոտի արդյունքում փոխվեց արդյոք ստեղծված քաղաքական մթնոլորտը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքական իրավիճակները, քաղաքական պրոցեսները մեկ օրում չեն ուղղվում: Այնուհանդերձ, սա քաղաքական վերաբերմունք էր նախորդ օրն ԱԺ-ում մեր հասցեին հնչած ձեւակերպումներին ու գնահատականներին: Նաեւ վերաբերմունք էր նրան, որ ինձ հնարավորություն չտրվեց արձագանքել ու պատասխանել գնահատականներին»:




Լրահոս