Իսրայելի ղեկավար Շիմոն Պերեսը և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ ԱբբասըՎատիկանում հանդիպել են Հռոմի Պապին և աղոթել միասին Մերձավոր Արևելքի խաղաղության համար:
Ինչպես հայտարարել է Հռոմի Պապը, ինքը չի կարող միջնորդ հանդես գալ Պաղեստինի և Իսրայելի` ապրիլին ընդհատված բանակցությունների կարգավորման համար, բայց հույս ունի, որ այս հանդիպումը կմեղմի կոնֆլիկտի երկու կողմերի միջև լարված հարաբերությունները: