![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/wpid-UfnIJSX0yag.jpg)
Չինաստանը Հարավ-չինական ծովում սկսել է արհեստական կղզիների շինարարությունը: Այն իրականացվում է վիճելի Սթրատլի կղզիների շրջանում. տեղեկացնում է Bloomberg-ը` հղում անելով Ֆիլիպինների Կալայան շրջանի ղեկավար Էուխինիո Բիտո-Օնոնին:
Նրա խոսքով` կղզիները կառուցվում են Դուբայի Փալմ արհեստական արշիպելագի օրինակով:
«Շինարարությունը ծավալուն է և ընթանում է առանց դադարի: Դա թույլ կտա Չինաստանին ամբողջությամբ վերահսկել Հարավ-չինական ծովը», – հայտարարել է Բիտո-Օնոն: