Ջեյ-Լոն կերգի աշխարհի առաջնության բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այլ աստղերի հետ մեկտեղ ելույթ կունենա բրազիլական Սան-Պաուլու քաղաքում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը. ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հայտարարությունում:

«ՖԻՖԱ-ն և տեղական կազմակեպչական կոմիտեն ուրախ են հայտնել, որ մունդիալի պաշտոնական «We are one» եգով բացման արարողությանը հանդես կգան բոլոր աստղերը», – ասվում է հայտարարությունում:

Այսպիսով, «We are one» երգը Սան-Պաուլուի «Արենե Կորինթիանս»-ում կկատարեն Ջենիֆեր Լոպեսը, ռեփեր Պիտբուլը և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման 25-րոպեանոց արարողությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 600 արտիստ, որոնց թվում` գիմնաստներ և կապոեյրա պարողներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ջեյ-Լոն հրաժարվել է Սան-Պաուլու գնալ: Երգչուհու ներկայացուցիչները հայտնել էին, որ դա կապված է նա համերգային շրջագայությունների սեղմ ժամանակացույցի հետ: Սակայն այսօր նրանք տեղեկացրել են, որ երգչուհին որոշել է չվշտացնել իր երկրպագուներին և ֆուտբոլի ֆանատներին. տեղեկացնում է Ինտերֆակսը:




Լրահոս