Որքանով կբարձրանա Սերժ Սարգսյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօրվա  նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի դիմաց վարձատրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Նշենք, որ այս  օրինագծի համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական այլ  ծառայողների աշխատավարձերը:

Ըստ այդմ`   Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է 203%-ով` 436 հազարից դառնալով 1,223 մլն դրամ, վարչապետի աշխատավարձը` 218%, այսինքն` 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձը կբարձրանա 139%-ով` կազմելով 600 հազար դրամ:




Լրահոս