Իվան Կուխտան տեղյակ է միայն Մայդանից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան երեկ հանդիպեց լրագրողների հետ:

«Ժողովուրդ»-ը Հայաստան վերադարձած դեսպանից հետաքրքրվեց Ուկրաինայում հայ գործարարների առեղծվածային սպանությունների եւ դրանց չբացահայտումների, ձգձգվող քննությունների մասին:

Մասնավորապես հարցը վերաբերում էր փետրվարի 27-ին Ղրիմում սպանված գործարար Ստեփան Ճորոխյանի, ապրիլի 14-ին ու մայիսի 25-ին Դոնեցկում սպանված երկու հայերի՝ Ռուբեն Ավանեսյանի եւ գործարար Ռոբերտ Մելոյանի գործերի ճակատագրին: «Տեղյակ չեմ, եւ հետո, ես դեսպան եմ աշխատում, եւ այս հարցը երեւի պետք է տալ համապատասխան իրավասու մարմիններին,-ասաց պարոն Կուխտան եւ հավելեց.-Մայդանում երկու հայ զոհվեց, այդ դեպքի մասին գիտեմ, բայց գործարարների մասին` ոչ»: Ստացվում է՝ դեսպանը տեղյակ է միայն նրանից, ինչը կապված է Մայդանի հետ, իսկ մնացածը չի մտնում դեսպանի լիազորությունների մեջ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   


 




Լրահոս