«Երեւանի ոսկերչական գործարան-Գնոմոն» ընկերությունը նորից տուգանվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2013թ. Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Երեւանի ոսկերչական գործարան-Գնոմոն» ընկերությունում օգտագործվող չափման միջոցների սահմանված չափման տիրույթը չի համապատասխանել կշռվող իրերի քաշին, ինչի համար նշանակվել էր 100.000 դրամ տուգանք։

Իսկ ահա այս տարվա մայիսի 16-ին «Երեւանի ոսկերչական գործարան- Գնոմոն» ընկերության տնօրեն Էմիլ Գրիգորյանը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ տնօրենը Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ եւ սահմանված ժամանակահատվածում հայտարարագիր չի ներկայացրել, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս