Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց 2013թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշետվությունը: Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Քանի որ մենք 2013-ին եղել ենք կոալիցիայում, պարկեշտությունից ելնելով` ձեռնպահ կքվեարկենք», – հայտարարեց նա:
Ի վերջո, քվեարկությամբ որոշումն ընդունվեց 67` կողմ, 40` դեմ և 5` ձեռնպահ ձայներով: Ոչ իշխանական մյուս ուժերը դեմ քվեարկեցին նախագծին: