Ուկրաինական ՆԳՆ-ում մտածում են, թե ինչպես փակել սահմանը Ռուսաստանի հետ. տեղեկացրել է Россия 24 հեռուստաալիքը: Այնտեղ հատկապես վախենում են երիտասարդ տղամարդկանցից, ովքեր, ուկրաինացի ուժայինների կարծիքով, ուղղակի ձգտում են մարտական գործողությունների գոտի և խանգարում Ազգային գվարդիային հաղթել Դոնեցկի աշխարհազորայիններին:
ՆԳ նախարար Արսեն Ավակովի օգնական Անտոն Գերաշչենկոն, օրինակ, ուկրաինական «Հինգերարդ ալիքի» եթերում պատասխանելով այն հարցին, թե չի դիտարկվում արդյոք սահմահագծի ականապատման տարբերակը, բառացիորեն պատասխանել է. «Առանց ականների էլ կան պայքարի շատ միջոցներ, սակայն դրանք շատ ժամանակ և ծախս են պահանջում: Մենք ներկայումս չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»: