«Արդարություն պետք է սպասել մի քանի երեսով «արդարություն հաստատող» Ս. Սարգսյանից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդեն հասցրել է իր սերժսարգսյանական գործունեության ընթացքում տխրահռչակ համբավ ձեռք բերել:

Փաշինյանը հավաստիացրեց, որ արդարություն պետք է սպասել ոչ թե դատարաններից, այլ մի քանի երեսով «արդարություն հաստատող» Սերժ Սարգսյանից:

Ն. Փաշինյանը նշեց, որ բաց դատական նիստին իրավունք չունեն սահմանափակել մարդկանց մուտքը և պարտավոր են ստեղծել բոլոր պայմանները՝ ցանկացողների մուտքը դատական դահլիճ ապահովելու համար:

 




Լրահոս