Կոչ եմ անում ԱԺ-ն հետ պահել շան հաչոցներից. Ալ. Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդնե հայտնել էինք, այսօր պատգամավորները քննադատաբար արտահայտվեցին երեկ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի պահվածքի մասին: Նման վերաբերմունքով հանդես եկավ նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ում խոսքը, սակայն, ավելի սուր էր.

«Եթե նման բանավեճ եք անցկացնում, ապա անհրաժեշտ է հրավիրել տարբերվող կարծիքներ ունեցող պատգամավորների: Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է, քանի որ Կիսելյովի հետ հանդիպման ամբողջ տեսագրությունը դրված է համացանցում, ու նման ցինիկ հայտարարությունները վնասում են մեր պետականությունը: Ի դեպ, ուզում եմ ասել, որ «ցինիկ» կամ «կինիկ» բառը հունարեն նշանակում է շուն: Ես կոչ եմ անում ԱԺ-ն հետ պահել շան հաչոցներից»:

«Յուրաքանչյուր քննարկում հայոց լեզվով պետք է ընթանա. այստեղ պատերազմ չի ընթանում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ալեքսանդր Արզումանյանին անմիջապես տեղից սկսեց վրդովված արձագանքել Հայկ Բաբուխանյանը: Նշենք, որ վերջինս հերքել էր Կիսիլյովի վատ պահվածքը խորհրդարանում:

Հիշեցնենք նաև, որ երեկ Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր, որ ռուսաց լեզուն հետնահանջ է ապրում ՀՀ-ում, ու անգամ տաքսիստը չի կարողանում հաշիվը ռուսերեն ձևակերպել: Այս ամենը նա շեշտել էր որպես ՀՀ համար հետընթաց:




Լրահոս