Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այց կկատարի Մինսկ, որտեղ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպեա նաև` Ուկրաինայի իրավիճակը և փոխհամագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Այս մասին հայտնում է Газета-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է մանրամասն քննարկել երկկողմ և միջազգային արդի խնդիրները, մասնավորապես` համագործակցությունը ԱՊՀ երկրների տարածքում, փոխգործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ կապված Ուկրաինայի իրավիճակի և այն կայունացնելու տարբերակաների հետ»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։