Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղերը շարունակվում են:
Հունիսի 16-ին խաղադաշտ դուրս կգան հետևյալ մրցող թիմերը:
Երևանի ժամանակով 20:00 կմրցեն Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները, սպասվում է դիտարժան խաղ: 23:00 խաղադաշտ դուրս կգան Իրանն ու Նիգերիան: Արդեն հունիսի 17-ին` 02:00 սպասվում է Գանա-ԱՄՆ դիմակայությունը, իսկ 20:00 վերջին` Բելգիա-Ալժիր խաղը: