Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
Խաղի մեկնարկը հաջող էր Արգենտինայի համար. երրորդ րոպեին Սեյադ Կոլաշինացը դարձավ ինքնագոլի հեղինակ: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով:
65-րդ րոպեին Լիոնել Մեսսին կրկնապատկեց խաղի հաշիվը: 85-րդ րոպեին Բոսնիայի կազմում փոխարինման դուրս եկած Վեդադ Իբիշևիչի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չկարողացան:
ԱԱ-2014, F խումբ, առաջին տուր
Արգենտինա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:1
Սեյադ Կոլաշինաց, 3 (ինքնագոլ), Լիոնել Մեսի, 65 – Վեդադ Իբիշեւիչ, 85